ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 20-ին այցելել է Apple-ի կենտրոնակայան Կուպերտինոյում։ Նա հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։ Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ Apple-ը պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ ապագա գործունեության ընդլայնման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու համար։
Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) Apple-ի առաջին կրթական ծրագրի մեկնարկի համար։ Մկրտչյանը և Լունդգարդը հաստատել են կրթական նախաձեռնությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։