Երևանում ներդրվում է հասարակական տրանսպորտի ուղևորների համար նախատեսված տեղեկատվական համակարգ։ Այս մասին դեկտեմբերի 1-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նախագիծն իրականացվում է քաղաքային տրանսպորտի արդիականացման ծրագրի շրջանակներում։
Մի շարք ավտոբուսային կանգառներում արդեն տեղադրվել են տեղեկատվական վահանակներ, որոնք իրական ժամանակում ցույց են տալիս երթուղիները և տրանսպորտի ժամանումը։ Այս պահին վահանակներն աշխատում են վեց կանգառներում։ Եվս 30 սարք բերվել է Երևան և անցնում է մաքսազերծման փուլը. մոտ ժամանակներս կսկսվեն դրանց տեղադրման նախապատրաստական աշխատանքները։
Մանուկյանը հստակեցրել է, որ տեղեկատվական վահանակները ինտեգրված են «Яндекс» հավելվածի հետ, ինչն ապահովում է տրանսպորտի երթևեկության մասին տվյալների համաժամացումը։