Փորձագետը զգուշացնում է հայ օգտատերերին Facebook*-ում խարդախության նոր մեթոդի մասին

Օգտատերերին փորձում են ստիպել անցնել հղումով կամ լրացնել անձնական տվյալները

Կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է Facebook*-ում խարդախության նոր մեթոդի տարածման մասին:

Նրա խոսքով՝ կեղծ էջերը նշում են հայկական էջերը հրապարակումներում և թողնում վախեցնող հաղորդագրություններ՝ դրդելով անցնել հղումով կամ լրացնել անձնական տվյալները։ Նման մոտեցումը հիմնված է վախի պահի վրա և հանդիսանում է հաքերային հարձակման տարատեսակ:

Մարտիրոսյանը կոչ է արել օգտատերերին անտեսել նման ծանուցումները, չանցնել հղումներով և առավել ևս չմուտքագրել որևէ տվյալ։ Նա ընդգծել է, որ հանցագործներն օգտագործում են սոցիալական ինժեներիա, և նրանց նպատակն է մուտք գործել էջեր, փոստ կամ բանկային տեղեկատվություն:

Փորձագետը հիշեցրել է, որ կասկածելի հիշատակումների դեպքում անհրաժեշտ է անմիջապես ստուգել էջի իսկությունը, միացնել երկգործոնանոց նույնականացումը և անհրաժեշտության դեպքում բողոքել խարդախ բովանդակության դեմ:

* Facebook-ը պատկանում է Meta-ին, որը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է ՌԴ-ում: