Yandex Go-ն Հայաստանում սննդի պատվերները վերածել է բնությանն օգնելու

Carrefour-ում կատարված գնումներն այժմ օգնում են հավաքել վայրի կենդանական աշխարհի քարտեզը և աջակցել հազվագյուտ կենդանիներին

Yandex Go սերվիսը Հայաստանում գործարկել է «Հայաստանի կենդանիների բարեկամը» նախագիծը, որը թույլ է տալիս օգնել վայրի բնությանը՝ պարզապես մթերքներ պատվիրելով։ Carrefour-ում հավելվածի միջոցով պատվերներ կատարելիս օգտատերերը ոչ միայն ստանում են հատուկ կպչուն պիտակներ, այլև մասնակցում են բարեգործական ծրագրին. 5000 դրամից ավելի յուրաքանչյուր պատվերի դեպքում սերվիսը 300 դրամ է փոխանցում FPWC Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին։

Նախագիծն իրականացվում է խաղային ձևաչափով։ 5000 դրամից սկսած պատվերի դեպքում գնորդը ստանում է կենդանիներից մեկի պատկերով կպչուն պիտակ և քարտ՝ նրա բնակության միջավայրի և սննդի մասին համառոտ տեղեկատվությամբ։ 10000 դրամից սկսած պատվերի դեպքում լրացուցիչ տրվում է Հայաստանի քարտեզ, որի վրա կարելի է փակցնել հավաքված կենդանիներին։ Քարտեզի վրա 5 տարբեր տեսակ հավաքելով՝ մասնակիցը կարող է ստանալ «Հայաստանի կենդանիների բարեկամը» հատուկ կրծքանշանը. դրա համար անհրաժեշտ է լրացված քարտեզը ցույց տալ Carrefour-ում՝ Yerevan Mall-ում։

Ընդհանուր առմամբ, հավաքածուում ներկայացված է կենդանիների 10 տեսակ, այդ թվում՝ այծյամ, վարազ, Սևանի իշխան, ջրասամույր և կզաքիս, ինչպես նաև հազվագյուտ և անհետացող տեսակներ՝ կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն և մորուքավոր անգղ։ Հավաքված բոլոր միջոցները կուղղվեն գորշ արջերի և այլ վայրի կենդանիների կերակրմանը, ինչպես նաև գերությունից փրկված և FPWC-ի հոգածության տակ գտնվող կենդանիների խնամքին, բուժմանը և վերականգնմանը։

Աղբյուրներ
economyofarmenia

Այժմ գլխավորում