"Ռոսատոմ"-ը հաջողությամբ ավարտել է Հայկական ԱԷԿ-ում տարեկան աշխատանքների ծավալը

Նախագիծն ուղղված է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը

"Ռոսատոմ"-ն ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում 2025 թվականին նախատեսված բոլոր աշխատանքների կատարումը: Աշխատանքներն իրականացվել են "Ռոսատոմ սերվիս" ԲԲԸ-ի և "Հայկական ԱԷԿ" ՓԲԸ-ի մասնագետների կողմից՝ բլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագծի շրջանակներում:

Աշխատանքների ընթացքում իրականացվել է միջոցառումների զգալի ծավալ, որն ուղղված է կայանի անվտանգության և հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև էներգաբլոկի շահագործման հնարավորության հաստատմանը կրկնակի լրացուցիչ ժամկետում: Իրականացվել է չփոխարինվող և չվերականգնվող սարքավորումների մնացորդային ռեսուրսի գնահատում, որը ճանաչվել է պիտանի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման համար:

Մեկնարկել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի նոր կոնֆիգուրացիայի որոշման աշխատանքները՝ նախագծային վթարների սպեկտրն ընդլայնելու համար: Ավարտվել է նաև ռեակտորային կայանքի համակարգերի և սարքավորումների տարրերի նոր դասակարգիչների ստեղծման նախապատրաստումը: Մետաղի նմուշների առաջին խմբաքանակը առաքվել է գիտահետազոտական ինստիտուտ, և փորձարկումների արդյունքները հիմք կհանդիսանան ռեակտորի կորպուսի վիճակի գնահատման և էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործման հիմնավորման համար: