Հայաստանը մտել է 2026 թվականին ճանապարհորդությունների համար ամենամատչելի յոթ երկրների թվում։ "Տուտու" սերվիսի տվյալներով՝ այս երկրում երկուսի համար մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդը ռուսաստանցիների համար միջինը կարժենա 107 հազար ռուբլի։
Փորձագետները ամենաէժան ուղղությունը համարել են Բելառուսը՝ մոտ 80 հազար ռուբլի երկուսի համար մեկ շաբաթվա ընթացքում։ Երկրորդ տեղում Ուզբեկստանն է՝ 93 հազար ռուբլիով, երրորդում՝ Ղրղզստանը, որտեղ հանգիստը կարժենա մոտ 105 հազար ռուբլի։ Հայաստանը գտնվում է չորրորդ դիրքում՝ առաջ անցնելով Վրաստանից՝ 108 հազար ռուբլի, Թուրքիայից՝ 152 հազար և Չինաստանից՝ 157 հազար ռուբլի։
Ուղևորության տնտեսողությունը Հայաստանը դարձնում է գրավիչ տարբերակ այն ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են համատեղել հարմարավետությունը չափավոր ծախսերի հետ՝ ուսումնասիրելով երկրի մշակույթն ու բնությունը: