Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2026 թվականի հունվարի 12-ից 15-ը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ մասնակցելու «Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթ» (ADSW) միջազգային համաժողովին: Գործուղումն իրականացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
ADSW-ն անցկացվում է ամեն տարի 2008 թվականից և միավորում է կառավարությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ փորձի փոխանակման և կայուն զարգացման ոլորտում կլիմայական նախաձեռնությունների, նորարարական լուծումների և նախագծերի քննարկման համար:
Միջոցառումն անցկացվում է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զեյդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Գագաթնաժողովին մասնակցում են պետությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, խոշոր ընկերությունների գլխավոր տնօրեններ և արդյունաբերության առաջատարներ ամբողջ աշխարհից:
2026 թվականի համաժողովին Հայաստանի մասնակցությունը միտված է միջազգային համագործակցության ամրապնդմանը, կլիմայական օրակարգի առաջմղմանը և Երևանում Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի 17-րդ կոնֆերանսի (COP17) անցկացմանը նախապատրաստվելուն:
Մաթևոսյանը կներկայացնի կայուն զարգացման նախագծերի իրականացման գործում Հայաստանի փորձը, ինչպես նաև փորձի փոխանակում կիրականացնի միջազգային գործընկերների հետ՝ երկրի էկոլոգիական քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու համար: