Քոնոր ՄաքԳրեգորը ոգեշնչվել է հայկական նախագծով և ցանկանում է Իռլանդիայում Քրիստոսի հսկայական արձան կանգնեցնել

UFC-ի նախկին չեմպիոնը նշել է հայկական արձանը

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը սոցցանցերում կիսվել է անսովոր մի գաղափարով՝ Իռլանդիայում կառուցել աշխարհի ամենամեծ Հիսուս Քրիստոսի արձանը։ Ընդ որում, մարզիկը հիացմունք է հայտնել հայկական նախագծի հանդեպ, որն այժմ իրականացվում է Հայաստանում։

«Հայաստանը կառուցում է աշխարհի ամենամեծ Քրիստոսի արձանը, և այն հիանալի տեսք ունի: Բրավո, Հայաստան!»,- գրել է ՄաքԳրեգորը՝ ընդգծելով, որ հուշարձանը կդառնա ոչ միայն հավատքի խորհրդանիշ, այլև ազգային ինքնության կարևոր մասը։

Հայաստանը կառուցում է աշխարհի ամենամեծ Հիսուս Քրիստոսի արձանը Հատիս լեռան վրա, որի բարձրությունը կկազմի 77 մետր (33 մ արձան, 44 մ պատվանդան), ինչը գերազանցում է Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Փրկչի արձանը։ Գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ շինարարությունը սկսվել է 2022 թվականին, իսկ բացումը նախատեսված է 2026 թվականին, սակայն նախագիծը վեճեր է առաջացրել բնապահպանների և Հայ Առաքելական եկեղեցու շրջանում։