easywallet հավելվածի օգտատերերը հնարավորություն են ստացել ակնթարթորեն դրամական փոխանցումներ ստանալ Ռուսաստանից՝ «Իզի Փեյի» և Юнистрим-ի համագործակցության շնորհիվ։ Գումարը հավելվածում հաշվին մուտք է լինում բառացիորեն վայրկյանների ընթացքում, ընդ որում easywallet-ի օգտատիրոջ համար միջնորդավճար չկա: Մեկ գործարքի սահմանաչափը կազմում է 100-ից 150 000 ռուբլի, առավելագույնը՝ օրական 5 փոխանցում, ամսական սահմանափակումներ չկան:
«Юнистрим Դրամական Փոխանցումներ» հավելվածի միջոցով փոխանցում կատարելը պարզ է. անհրաժեշտ է ընտրել երկիրը՝ Հայաստան, ստանալու եղանակը՝ «Հեռախոսահամարով», այնուհետև նշել easywallet-ը և ստացողի համարը, փոխանցման գումարը և վճարման եղանակը, որից հետո հաստատել գործողությունը: Գումարը մուտք է արվում ակնթարթորեն:
easywallet-ում փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է լինել վերիֆիկացված օգտատեր, ունենալ կցված բանկային քարտ կամ անվճար բանկային հաշիվ հավելվածում: Բացի այդ, EasyPay-ն առաջարկում է Ռուսաստանից փոխանցումներ ստանալու այլ եղանակներ՝ ընդլայնելով արագ միջազգային վճարումների հնարավորությունները: