Հայաստանը 120 միլիոն դոլար կներգրավի յոթ զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

100 միլիոնը տրամադրում է Համաշխարհային բանկը

Հայաստանը վավերացրել է տարածաշրջաններում զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված վարկային համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը։

Ծրագրի ֆինանսավորումը կկազմի 120 միլիոն դոլար. 100 միլիոնը տրամադրում է Համաշխարհային բանկը, ևս 20 միլիոնը կապահովի երկրի կառավարությունը համաֆինանսավորման ձևաչափով։

Ծրագիրը կընդգրկի յոթ զբոսաշրջային կլաստերներ՝ Արենի, Դիլիջան, Դվին, Գյումրի, Ջերմուկ, Գորիս և Եղեգիս։ Մասնավորապես, Գյումրիում նախատեսվում է վերականգնել քաղաքային այգին և գործարկել նոր բիզնես նախաձեռնություններ պետական-մասնավոր գործընկերության մոդելով։

Առանձնակի ուշադրություն է դարձվում «Շիրակ» օդանավակայանի ներուժին՝ որպես միջազգային ավիահաղորդակցության ընդլայնման հարթակ։ Այժմ այնտեղից չվերթներ են իրականացվում դեպի Կիպրոս, հետագայում դիտարկվում է ուղղություններ բացել դեպի Իտալիա։