Ucom-ն Honor X7d 5G սմարթֆոնի գարնանային ակցիա է գործարկել՝ տոներին նվերներով

Գնորդներին հասանելի է 0% - 0% - 0% սխեմայով ապառիկը

Կանանց տոների նախաշեմին Ucom ընկերությունը ներկայացրեց գարնանային առաջարկ Honor X7d 5G սմարթֆոնով։ Նոր սերնդի սարքը համատեղում է ուժեղացված պաշտպանիչ կորպուսը, ժամանակակից դիզայնը և հզոր բնութագրերը՝ մնալով մատչելի գնով:

Սմարթֆոնն ունի 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, 8 + 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողության կոնֆիգուրացիա, 6500 մԱ/ժ մարտկոց և 5G աջակցություն: Գնորդներին հասանելի է 0% – 0% – 0% սխեմայով ապառիկ առաջին 8 ամիսների համար՝ սկսած 2080 դրամ ամսական վճարով։ Նվեր կտրամադրվեն HONOR ֆիրմային անլար ականջակալներ, Level Up+ 3000 սակագնային փաթեթ՝ երկու անվճար ամիսներով և գեղեցիկ համար:

Ակցիան գործում է 2026 թվականի փետրվարի 25-ից մինչև ապրիլի 19-ը Ucom-ի սպասարկման կենտրոններում և առցանց խանութում։ Սմարթֆոնը բացահայտում է օպերատորի ամենալայն 5G ցանցի հնարավորությունները՝ ապահովելով տվյալների փոխանցման բարձր արագություն և կայուն կապ: