Ամերիաբանկը դարձել է Հայաստանից առաջին ընկերությունը, որը հայտնվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսի մասնակիցների թվում: Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ բանկը մտնում է Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մեջ, որի շուկայական կապիտալիզացիան թույլ է տվել նրան մտնել հարթակի 100 խոշորագույն ընկերությունների թվում:
FTSE 100 ինդեքսը միավորում է խոշորագույն ընկերություններին, որոնց բաժնետոմսերը շրջանառվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում և համարվում է բրիտանական ֆոնդային շուկայի վիճակի հիմնական ցուցանիշներից մեկը: Այս ցուցակում հայտնվելը սովորաբար վկայում է ընկերության բարձր կապիտալիզացիայի և միջազգային ֆինանսական շուկաների վրա նրա զգալի ազդեցության մասին:
Հայաստանի համար այս իրադարձությունը դարձել է կարևոր խորհրդանշական ձեռքբերում, քանի որ նախկինում երկրի ոչ մի ընկերություն ներկայացված չի եղել Լոնդոնի բորսայի խոշորագույն թողարկողների թվում: Ամերիաբանկում նշել են, որ միջազգային ֆինանսական խմբին մասնակցությունը նոր հնարավորություններ է բացում զարգացման և համաշխարհային շուկայում դիրքերի ամրապնդման համար: