Հաճախորդների միջազգային օրը Ucom-ը որոշել է դուրս գալ սովորական ձևաչափից և ուղղակիորեն շփվել օգտատերերի հետ։ Օպերատորի ղեկավարությունը օրվա ընթացքում աշխատել է վաճառքի և սպասարկման կենտրոններում՝ անձամբ հանդիպելով բաժանորդներին, պատասխանելով հարցերին և հավաքելով հետադարձ կապ ծառայությունների որակի վերաբերյալ։
Նախաձեռնությանը միացել են նաև միջին և բարձր օղակի մենեջերները, ովքեր մասնակցել են կոնտակտային կենտրոնի աշխատանքներին. նրանք զանգահարել են հաճախորդներին, շնորհավորել նրանց և օգնել արագ լուծել առաջացած հարցերը։ Ընկերությունում ընդգծել են, որ հենց օգտատերերի կարծիքն է որոշում ծառայությունների և թվային արտադրանքի զարգացումը։
Բացի այդ, Ucom-ը գործարկել է հատուկ առաջարկ. բջջային բաժանորդները ստացել են անվճար մուտք դեպի Uplay հարթակ 1 ամսով։ Ակցիան տարածվում է նաև մինչև ապրիլի 19-ը միացած նոր հաճախորդների վրա՝ տրամադրելով մուտք դեպի ֆիլմեր, սերիալներ և հեռուստաալիքներ՝ ուժեղացնելով օպերատորի թվային ծառայությունների էկոհամակարգը։