Հայաստանի կիբերոստիկանությունը զգուշացրել է "5G հավելվածների" միջոցով խարդախների մասին

Զանգահարում են Ucom-ի, Team Telecom-ի, Viva Armenia-ի անունից

ՀՀ ՆԳՆ կիբերոստիկանությունը հայտնել է խարդախության մի սխեմայի մասին, որը կապված է հավելվածների տեղադրման հետ, որոնք ենթադրաբար բարելավում են 5G կապի որակը:

«Եթե ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի (Ucom, Team Telecom, Viva Armenia) անունից առաջարկեն հեռախոսում տեղադրել հավելված, որը ենթադրաբար բարելավում է կապի որակը, մի վստահեք», — զգուշացրել են գերատեսչությունում:

Ոստիկանության տվյալներով՝ հանցագործներն այդպիսի հավելվածներն օգտագործում են քաղաքացիների բանկային հաշիվներին մուտք գործելու համար՝ դրամական միջոցներ գողանալու նպատակով: