Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպում է ունեցել Huawei-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են երկրում էլեկտրաէներգիայի կուտակման տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:
Հատուկ ուշադրություն է դարձվել BESS-ի՝ էներգիայի պահպանման համակարգերի ոլորտում ժամանակակից լուծումներին, որոնք առանցքային են դառնում վերականգնվող աղբյուրների մասնաբաժնի աճի դեպքում: Huawei-ի փորձագետները ներկայացրել են նման տեխնոլոգիաների ներդրման փորձը Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում՝ նշելով դրանց արդյունավետությունը էներգահամակարգերի կայունացման համար, հատկապես արևային էներգիայի ակտիվ օգտագործման դեպքում:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։ Իշխանությունները հույս ունեն, որ կուտակիչների ներդրումը թույլ կտա բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի կայունությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի արտադրության տատանումների հետ կապված ռիսկերը: