Հայկական արդյունաբերության մեջ մեկնարկել է հավակնոտ խաղային նախագիծ՝ առաջին open-world խաղը, որի գործողությունները տեղի են ունենում Երևանում։ Մշակողները խոստանում են գրեթե ամբողջությամբ վերստեղծված քաղաք՝ ազատ տեղաշարժվելու, NPC-ների հետ շփվելու և սյուժեի վրա ազդելու հնարավորությամբ։
Գլխավոր հերոսին, որի անունն Արթուր է, հնչյունավորում և մարմնավորում է Միշոն։ Հեղինակների մտահղացմամբ՝ բարդ անցյալ ունեցող կերպարը փորձում է փոխել իր կյանքը, իսկ խաղացողն ինքն է ընտրում, թե որ ճանապարհով գնա։ Նախագծի պրոդյուսերը Ռաֆայել Թադևոսյանն է։
Խաղը համատեղում է ազատ գեյմփլեյը, ավտոմեքենաների իրատեսական ֆիզիկան, կենդանի քաղաքային աշխարհը և օրիգինալ սաունդթրեքը։ Թողարկումը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին, իսկ մշակողները խոստանում են առաջին թիզերը ցույց տալ արդեն մոտ ժամանակներում։