Team Telecom Armenia-ն ամբողջությամբ թարմացրել է բջջային ցանցը երկրում

Բոլոր 2G բազային կայանները փոխարինվել են ժամանակակից տեխնոլոգիաներով

Team Telecom Armenia-ն ավարտել է 2G ցանցի փոխարինումը Հայաստանի ողջ տարածքում՝ դառնալով առաջին օպերատորը Կովկասում, որն իրականացրել է նման լայնածավալ թարմացում։ Նախագծի շրջանակներում ավելի քան 1000 բազային կայաններ այժմ աշխատում են բացառապես ժամանակակից կապի ստանդարտներով՝ ապահովելով բաժանորդներին ավելի բարձր արագություն, հուսալիություն և թվային անվտանգություն։

Հին 2G սարքերի օգտատերերի համար ընկերությունը կազմակերպել է հեռախոսների փոխարինում. առաջարկից արդեն օգտվել է ավելի քան 20 000 բաժանորդ, թարմացման հնարավորությունը մնում է բաց։ Ազատված հաճախականություններն ու ցանցի ռեսուրսներն այժմ օգտագործվում են 4G և 5G ծածկույթի ընդլայնման համար ամբողջ երկրում։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաների անցումը ոչ միայն արդիականացրել է ենթակառուցվածքը, այլև բարձրացրել է էներգաարդյունավետությունը և թվային պաշտպանության մակարդակը։ Բաժանորդներն այժմ կարող են միաժամանակ օգտվել ձայնային կապից և ինտերնետ ծառայություններից Հայաստանի ողջ տարածքում։