Yandex Armenia ընկերությունը Top Employers Institute-ի 2026 թվականի վարկանիշային աղյուսակի արդյունքներով ընդգրկվել է երկրի լավագույն գործատուների շարքում։ Հավաստագրումը հաստատում է աշխատանքային գործընթացների կազմակերպման բարձր մակարդակը, աշխատակիցների համակարգված զարգացումը և կորպորատիվ մշակույթի նկատմամբ ուշադրությունը։
Գնահատումն իրականացվում է միջազգային Top Employers Institute կազմակերպության կողմից, որը գործում է 131 երկրում և վերլուծում է ընկերությունները մի շարք չափանիշներով՝ սկսած անձնակազմի կառավարման ռազմավարությունից մինչև աշխատանքային պայմաններ և աշխատակիցների զարգացման ծրագրեր։
Մեթոդաբանությունը ներառում է աշխատանքի ընդունման, ուսուցման, տաղանդների զարգացման, բազմազանության, հավասար հնարավորությունների և անձնակազմի բարեկեցության մոտեցումների ստուգում։ Հետազոտության արդյունքներով ընկերությունները ստանում են կարգավիճակ, որն արտացոլում է HR-պրակտիկաների հասունության մակարդակը և ներքին միջավայրի որակը։
Ազգային հավաստագրման հանձնումը մեկնաբանել է Top Employers Institute-ի գլխավոր տնօրեն Ադրիան Սելիգմանը։ Նա նշել է, որ Yandex Armenia-ի ճանաչումն արտացոլում է նրա ներդրումը կայուն և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորման, ինչպես նաև Հայաստանում աշխատանքային մշակույթի զարգացման գործում։
Yandex Armenia-ն, որը մտնում է Yango Group-ի կազմի մեջ, զարգացնում է թվային ծառայություններ քաղաքային շարժունակության, զվարճանքի և բիզնես գործիքների ոլորտում, ներառյալ արհեստական բանականության վրա հիմնված լուծումները։
Ընկերությունը նաև ներդրումներ է կատարում կրթական նախաձեռնություններում, որոնք ուղղված են IT-մասնագետների պատրաստմանը և տեղական կադրերի զարգացմանը։ Ուղղությունների թվում են մեքենայական ուսուցումը, թվային հմտությունները և ժամանակակից տեխնոլոգիական գործիքների հետ աշխատանքը, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններով օգտատերերի համար ծառայությունների հասանելիության բարձրացման նախագծերը։
