Բջջային օպերատոր Viva-ն միջազգային ճանաչում է ստացել իր ցանցի որակի համար. ընկերությունը դարձել է Ookla Speedtest Awards մրցանակի դափնեկիր՝ որպես Հայաստանի ամենաարագ բջջային ցանց 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։
Speedtest Intelligence-ի տվյալներով՝ Viva-ն երկրի օպերատորների շրջանում զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով Speed Score 64,59։ Օպերատորի ցանցում ներբեռնման միջին արագությունը կազմել է 101,44 Մբիթ/վ, իսկ տվյալների փոխանցման արագությունը՝ 21,99 Մբիթ/վ։
Վարկանիշը ձևավորվել է ավելի քան 147 648 թեստերի հիման վրա, որոնք օգտատերերն ինքնուրույն անցկացրել են Հայաստանի ողջ տարածքում Speedtest® ծառայության և Ookla բջջային հավելվածների միջոցով։ Այս մոտեցումը թույլ է տալիս գնահատել ոչ թե լաբորատոր ցուցանիշները, այլ կապի իրական որակը, որին բաժանորդները բախվում են առօրյա օգտագործման ընթացքում։
Ookla-ի ղեկավար Սթիվեն Բայը նշել է, որ մրցանակը արտացոլում է Viva-ի կարողությունը ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման և թվային ծառայությունների որակի բարձրացման գործում։ Նրա խոսքով՝ թեստավորման արդյունքները հաստատում են օպերատորի աշխատանքի արդյունավետությունը և նրա ներդրումը Հայաստանում բջջային կապի զարգացման գործում։