Firebird-ը Հայաստանում ընդլայնում է իր ծրագրերը. Blackwell արագացուցիչներից, ներառյալ B300-ը, հետո Հրազդանում նախատեսվում է տեղակայել NVIDIA Vera Rubin համակարգեր։ Ընդհանուր առմամշամբ, մինչև 2027 թվականի վերջը հարթակում նախատեսվում է տեղադրել ավելի քան 70 հազար Blackwell և Rubin GPU-ներ։ Ամենաարդյունավետ ամերիկյան արագացուցիչների մատակարարումների համար անհրաժեշտ են ԱՄՆ-ի հատուկ արտահանման թույլտվություններ, ուստի ոչ բոլոր երկրներն ունեն մուտք դեպի նման ենթակառուցվածք։
Vera Rubin-ը կլինի հաջորդ սերունդը Blackwell-ից հետո և նախատեսված է խոշորագույն AI-ֆաբրիկաների աշխատանքի համար։ Vera Rubin NVL72 համակարգը միավորում է 72 Rubin GPU և 36 Vera CPU պրոցեսոր։ NVIDIA-ի տվյալներով՝ մեկ Rubin-ը ապահովում է մինչև 50 պետաֆլոպս AI-հաշվարկներ, իսկ տվյալների փոխանակման արագությունը ստելլաժի ներսում հասնում է 260 ՏԲ/վ։ Հարթակը նախատեսված է հսկայական reasoning-մոդելների, AI-գործակալների և տրիլիոնավոր պարամետրերով նեյրոնային ցանցերի համար։
Vera Rubin-ի մատակարարումները խոշոր ամպային և AI-ընկերությունների համար կսկսվեն 2026 թվականի երկրորդ կեսին։ NVIDIA-ի առաջին գործընկերների թվում են AWS-ը, Google Cloud-ը, Microsoft-ը, Oracle-ը և CoreWeave-ը։ Եթե Firebird-ի ծրագրերն իրականացվեն, Հայաստանը կհայտնվի այն առաջին երկրների շարքում, որտեղ կհայտնվի նոր ճարտարապետության վրա հիմնված ենթակառուցվածք։ Սա կարող է փոքր տարածաշրջանային տվյալների կենտրոնը վերածել համաշխարհային AI-ենթակառուցվածքի նշանակալի հանգույցի։
