Կոտայքի մարզում A&M Rare ընկերության արտադրության մեջ արդեն ներդրվել է ավելի քան 40 միլիոն եվրո։ Բոլոր ներդրումներն ապահովվել են օտարերկրյա կապիտալով։ Ժամանակակից գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է և կարող է արտադրել մինչև 24 հազար շիշ մեկ ժամում։
Rare Water-ի արտադրանքն արդեն արտահանվում է Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Ռուսաստան, Քուվեյթ, ԱՄԷ և Շվեյցարիա։ Ձեռնարկությունը զբաղեցնում է մոտ 1,5 հազար հեկտար տարածք և համապատասխանում է միջազգային պահանջներին ու ստանդարտներին, որոնք անհրաժեշտ են արտերկիր մատակարարումների համար։
Գործարանում աշխատում է մոտ 50 մարդ։ Ընկերությունը մտադիր է շարունակել ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և մուտք գործել նոր արտասահմանյան շուկաներ։