«Gazprom Armenia»-ն հայտնել է «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային աշխատանքների ավարտի մասին
Բնական գազի մատակարարումը Հայաստան «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» մայրուղային գազատարով վերսկսվել է սեպտեմբերի 25-ին։ Այս մասին հայտնել է «Gazprom Armenia» ընկերությունը։
Մատակարարումները դադարեցվել էին սեպտեմբերի 15-ին՝ գազատարի ռուսական հատվածում պլանային-կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների համալիրի իրականացման պատճառով։ Աշխատանքները պահանջել էին բնական գազի փոխադրման ժամանակավոր դադարեցում։
Պլանավորված տեխնիկական միջոցառումների ավարտից հետո վառելիքի փոխադրումը գազատարով վերականգնվել է սովորական ռեժիմով։