Հոկտեմբերի 2-4-ը Հայաստանում կանցկացվի 10-րդ «Armenia Engineering Week 2026»-ը, որի գլխավոր թեման կլինի ֆիզիկական արհեստական բանականությունը։ Միջոցառումների շարքը տեղի կունենա Երևանում և Վանաձորում և կմիավորի ճարտարագիտական և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին։
Ծրագիրը կներառի միջոցառումներ՝ նվիրված ավտոմոբիլային ճարտարագիտությանը, օդատիեզերական արդյունաբերությանը, կիսահաղորդչային տեխնոլոգիաներին և կիբերանվտանգությանը։ Առանձին բաժիններ կնվիրվեն արհեստական բանականությանը և բարձր արդյունավետության հաշվարկներին։
Մասնակիցները կքննարկեն նաև ճարտարագիտական տեխնոլոգիաների կիրառումը կենսաբժշկության մեջ և խելացի արտադրության զարգացումը։ Հոբելյանական «Ճարտարագիտական շաբաթը» կդառնա ժամանակակից տեխնոլոգիաների և դրանց գործնական կիրառման քննարկման հարթակ։