Արևային էլեկտրակայանները 2025 թվականին ապահովել են Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի 16,3%-ը

Յունիբանկը միացել է Հայաստանի արևային էներգետիկայի ասոցիացիային

Յունիբանկը դարձել է Հայաստանի արևային էներգետիկայի ասոցիացիայի անդամ, որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին։ Համագործակցության շրջանակներում կողմերը կուսումնասիրեն շուկայի ֆինանսավորման կարիքները, կմշակեն ֆինանսական գործիքներ բիզնեսի համար և կնպաստեն ներդրումների ներգրավմանը կանաչ էներգետիկայի նախագծերում։

Արևային էլեկտրակայանները 2025 թվականին ապահովել են Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի 16,3%-ը։ Միևնույն ժամանակ, արևային գեներացիայի ընդլայնումը և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում են մատչելի ֆինանսավորում ընկերությունների համար։ Յունիբանկն արդեն իսկ բիզնեսին առաջարկում է «Կանաչ» լիզինգի ծրագիր՝ արևային էներգահամակարգեր և այլ էներգաարդյունավետ սարքավորումներ ձեռք բերելու համար։

Նկարի աղբյուրը: armbanks

Յունիբանկի ծրագրային վարկերի և բիզնես լիզինգի դեպարտամենտի տնօրեն Էմմա Հարությունյանի խոսքով՝ սարքավորումները կարելի է ձեռք բերել լիզինգով՝ տարեկան 9,5% տոկոսադրույքով՝ մինչև 60 ամիս ժամկետով։ Ծրագրի պայմաններին համապատասխանող հայտերի համար նախատեսված է տոկոսադրույքի սուբսիդավորման հնարավորություն։