Հայկական ROQ Capital ընկերությունը ներկայացրել է ROQ Markets հավելվածը, որը միավորում է ներդրումային ծառայություններն ու արհեստական ինտելեկտի գործիքները։ Մշակողներն օգտագործել են ընկերության ավելի քան 30 տարվա փորձը Հայաստանի ֆինանսական շուկայում՝ ստեղծելու հարթակ՝ շուկայական տեղեկատվության մեծ ծավալների հետ աշխատելու, հիմնական միտումներին հետևելու և ներդրումային որոշումներ կայացնելիս տվյալները վերլուծելու համար։
Հավելվածը թույլ է տալիս առցանց ներդրումային հաշիվ բացել և մուտք գործել միջազգային ֆինանսական շուկաներ։ Ներկառուցված արհեստական ինտելեկտը նախատեսված է պարզեցնելու շուկայական տեղեկատվության հետ աշխատանքը՝ օգնելով օգտատերերին ավելի արագ բացահայտել կարևոր միտումները և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ։ Այսպիսով, ROQ Capital-ը մեկ թվային արտադրանքում համատեղում է ներդրումային գործիքների հասանելիությունն ու վերլուծական հնարավորությունները։
ROQ Capital-ի գլխավոր տնօրեն Արամ Քայֆաջյանի խոսքով՝ ROQ Markets-ի խնդիրն է ներդրումներն ավելի պարզ, հարմար և արդյունավետ դարձնելը։ Հարթակը համատեղում է միջազգային շուկաների հետ աշխատելու թվային ծառայությունները՝ AI-ի միջոցով տեղեկատվության վերլուծության հետ։ Միաժամամեն, ընկերությունը հավելվածը դիրքավորում է որպես ներդրողներին աջակցող գործիք, որն օգնում է կողմնորոշվել շուկայական իրավիճակում։