Հայաստանը «քվանտային թռիչք» է ապրել

Արտասահմանյան գումարները մուտք են գործել երկիր

Վերջին տարիներին Հայաստանում նկատելի բեկում է տեղի ունեցել օտարերկրյա ներդրողների ներկայության առումով։ 2022 թվականի համեմատությամբ շուկան յուրօրինակ «քվանտային թռիչք» է ապրել, «ԱՐԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։ Նրա խոսքով, այսօր ընկերության հաճախորդների շրջանում զգալիորեն աճել է արտասահմանյան ներդրողների մասնաբաժինը, ինչն էլ խոսում է հայկական ֆինանսական շուկայի նկատմամբ հետաքրքրության աճի մասին։

Օտարերկրյա կապիտալը գալիս է հասկանալի գործիքների և ներդրումների դյուրացված հասանելիության հետևից։ Որպես օրինակ Հովակիմյանը բերեց Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, որտեղ Freedom Broker Armenia-ն հանդես է գալիս որպես անդերգրայթեր։ Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 35 միլիոն դոլար, և այդ միջոցների կեսից ավելին, ըստ նրա սպասումների, կապահովեն հենց օտարերկրյա ներդրողները։ Նա նշել է, որ նման հետաքրքրությունը դրական ազդանշան է տնտեսության և տեղական բիզնեսի համար։

Ընդ որում, ներդրողների վարքագծի վրա, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան, առաջին հերթին ազդում են գնաճը և տոկոսադրույքների քաղաքականությունը։ Հայաստանում փոքր ֆոնդային շուկայի պայմաններում շեշտը դրվում է ֆիքսված եկամտաբերություն ունեցող գործիքների վրա, որոնք ավելի հաճախ են ընտրում տեղացի հաճախորդները, մինչդեռ օտարերկրացիներն ավելի ակտիվորեն են նայում ֆոնդային շուկային։ Հովակիմյանի խոսքով, մասնավոր ներդրողներն ավելի կարգապահ են դարձել, կապիտալի շուկան՝ ավելի նկատելի, իսկ ֆինանսական հատվածի զարգացումն ավելի ու ավելի է գնում դեպի թվայնացում։