Ucom-ն բացեց վաճառքի և սպասարկման թարմացված կենտրոն

Ընկերությունը ընդլայնում է բաժանորդների հնարավորությունները և գործարկում տոնական ակցիաներ

Ամանորյա տոների նախաշեմին Ucom ընկերությունը բացեց վաճառքի և սպասարկման թարմացված կենտրոն Տիգրան Մեծի պողոտա, 29Ա/93 հասցեում՝ ցանցի արդիականացման ծրագրի շրջանակներում։ Նոր կենտրոնն աշխատում է երկուշաբթիից շաբաթ օրերին ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 19:00-ն՝ առանց ընդմիջումների:

Այցելուները կարող են օգտվել ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի ծառայություններից, ստանալ մասնագետների խորհրդատվություն և ձեռք բերել հայտնի ապրանքանիշերի սմարթֆոններ, պլանշետներ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր և այլ տեխնիկա:

Տոնական ժամանակահատվածում մինչև 2026 թվականի հունվարի 15-ը Տիգրան Մեծի կենտրոնում ցանկացած Unity սակագնի 12-ամսյա բաժանորդագրություն ձևակերպած բոլոր բաժանորդները կստանան 2 ամիս անվճար սպասարկում։ Բացի այդ, Samsung, Honor, Xiaomi և Motorola 5G սմարթֆոններ գնելիս հաճախորդները կստանան բրենդային աքսեսուար և գեղեցիկ համար Level Up+ 3000 սակագնով 2 ամիս անվճար:

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ վաճառքի և սպասարկման կենտրոնների արդիականացումը ընկերության երկարաժամկետ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է բաժանորդների համար հարմարավետ և որակյալ սպասարկում ապահովելուն:

Ներկայումս Ucom-ն ունի 75 կենտրոն ամբողջ երկրում՝ 52-ը մարզերում և 23-ը Երևանում, որոնք ապահովում են ծառայությունների մատչելիությունը բոլոր օգտատերերի համար:

Աղբյուրներ
armenpress

Այժմ գլխավորում