Հայաստանի ՆԳՆ ղեկավար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ կենսաչափական փաստաթղթերի ներդրման նախապատրաստական աշխատանքները ընթանում են ըստ պլանի. մշակվում է դիզայնը, որի հաստատումից հետո կսկսվի արտադրությունը:
Հին անձնագրերը կպահպանեն իրենց իրավական ուժը մինչև գործողության ժամկետի ավարտը, սակայն քաղաքացիները կկարողանան ցանկության դեպքում ավելի շուտ ստանալ նոր փաստաթղթեր:
Գործընթացի արագացման համար նախատեսվում է ներդնել առցանց ամրագրման և տվյալների նախնական փոխանցման համակարգ, որը թույլ կտա անձնագիր կամ ID-քարտ ձևակերպել գրասենյակում մի քանի րոպեում: Պատրաստվում է նաև նոր սպասարկման կենտրոնների նախատիպը՝ բնակչությանն առավել հարմարավետ սպասարկելու համար: