Հայաստան է առաքվել արհեստական բանականության համակարգերի համար նախատեսված բարձր արտադրողականության սարքավորումների առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը ժամանակակից արհեստական բանականության ենթակառուցվածքի կառուցման համար GPU լուծումների մասին է։
Նրա խոսքով, մատակարարումը «Արհեստական բանականության գործարանների այգի» պետական հայեցակարգի իրականացման գործնական քայլ է, որը ենթադրում է երկրում տվյալների մշակման կենտրոնների և նոր սերնդի հաշվողական հզորությունների ստեղծում։ Սարքավորումների ներմուծումը դիտարկվում է որպես տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման ռազմավարական փուլ տեխնոլոգիական քարտեզում։
Նախարարը հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ հանդիպում է տեղի ունեցել Eleveight AI-ի ղեկավարության հետ, որն իրականացնում է արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագիծը Գագարինում։ Այն ժամանակ կողմերը նշել էին առաջնահերթությունները՝ հաշվողական ենթակառուցվածքի ընդլայնումը և տեխնոլոգիաների հասանելիության բարձրացումը։ Ակնկալվում է, որ նոր բազան կարագացնի պետական և մասնավոր հատվածների թվային փոխակերպումը և կգրավի տեղական նորարարական թիմերին։