Եվրասիական զարգացման բանկը ակնկալում է, որ 2026 թվականի վերջին Հայաստանում սպառողական գների աճը կկազմի տարեկան մոտ 3,3%: Այս մասին են վկայում բանկի նոր մակրոտնտեսական վերլուծության տվյալները:
Վերլուծաբանների գնահատմամբ՝ 2026 թվականի փետրվարին երկրում գնաճը կազմել է տարեկան 4,3%՝ մեկ ամիս առաջվա 3,8%-ի դիմաց։ Արագացման հիմնական գործոնը պարենային ապրանքների գների դինամիկան էր. դրանց աճը կազմել է 6,4%՝ հունվարի 5,9%-ի դիմաց:
Միևնույն ժամանակ, մյուս հատվածներում գների աճն ավելի քիչ նկատելի էր։ Ծառայությունների ոլորտում գնաճն աճել է մինչև 3,2%՝ մեկ ամիս առաջվա 2,9%-ից, իսկ ոչ պարենային ապրանքների արժեքը գրեթե չի փոխվել. աճը մնացել է տարեկան 0,9%-ի մակարդակում: