Եվրասիական զարգացման բանկը և Հայաստանի ֆինանսների նախարարությունը ստորագրել են տեխնիկական աջակցության տրամադրման մասին համաձայնագիր։ Երևանում փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵԱԶԲ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Համաձայնագիրն ուղղված է միջազգային փորձի հաշվառմամբ գերատեսչության աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել առկա ինստիտուցիոնալ սահմանափակումների վերլուծություն, մշակել ֆինանսական կառուցվածքի օպտիմալ մոդելներ և կազմակերպել մասնագիտացված ուսուցում։ Նախատեսված է նաև միջազգային սերտիֆիկացում APMG International ծրագրերով։
Բացի այդ, փաստաթուղթը ենթադրում է պետություն-մասնավոր հատված գործընկերության կենտրոնի ենթակառուցվածքի և տեխնիկական հագեցվածության զարգացում։ Ակնկալվում է, որ այս միջոցները կօգնեն բարձրացնել աշխատանքային գործընթացների արդյունավետությունը և Հայաստանում ներդրումային կլիման դարձնել ավելի գրավիչ։