Երևան - Վիեննա - Երևան երթուղով մեկնարկել են կանոնավոր ուղիղ չվերթները

Օպերատորն է FlyOne Armenia-ն

2026 թվականի ապրիլի 3-ից FlyOne Armenia ավիաընկերությունը մեկնարկել է Երևան – Վիեննա – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել նոր ուղղության բացման պաշտոնական արարողությունը։ Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը նշել է. «Մենք ուրախ ենք ողջունել Վիեննան մեր երթուղային ցանցում։ Վստահ ենք, որ չվերթները հայտնի կլինեն զբոսաշրջիկների, ճանապարհորդների և մեր հայրենակիցների, ինչպես նաև Եվրոպա մեկնող տարանցիկ ուղևորների շրջանում»:

Թռիչքներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, հարմար ժամանակացույցով և մատչելի սակագներով։ Տոմսերն արդեն հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում:

Источники:
armenpress.am

Այժմ գլխավորում