Եվրամիությունը մտադիր է ուժեղացնել Հայաստանին աջակցությունը ԵՄ երկրներ արտահանումն ընդլայնելու գործում։ Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, երկիր կուղարկվի փորձագետների խումբ՝ եվրոպական շուկա մուտք գործելու համար։
Նրա խոսքով՝ Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 մլն եվրո։ Միջոցները կարող են ուղղվել Արտահանման խթանման գործակալություն ստեղծելուն։ Այս տրանշն ավարտում է 52 մլն դոլարի աջակցության փաթեթը։
Քննարկվում են ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք թույլ կտան ազատականացնել Հայաստանի արտահանման մինչև 80%-ը ԵՄ։ «Այսպիսով, ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ չի ենթարկվի մաքսատուրքերի», – նշել է ֆոն դեր Լյայենը։
Սա թույլ կտա վերաուղղել մատակարարումները ռուսական ուղղությունից դեպի ԵՄ միասնական շուկա, որն ընդգրկում է 450 մլն սպառող։ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի գրեթե 99%-ը, ինչպես նաև խմիչքների և ալկոհոլային արտադրանքի ավելի քան 90%-ը մուտք կստանան եվրոպական շուկա։