Ucom հեռահաղորդակցական ընկերության աջակցությամբ մեկնարկել է ArmDrone կրթական ծրագրի երկրորդ փուլը՝ նվիրված FPV-անօդաչու սարքերին։ Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել գործնական պարապմունք՝ դաշտային պայմաններում փորձնական թռիչքներով, որին մասնակցել է նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ծրագրի նոր փուլին ստացվել է ավելի քան 500 դիմում անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները յուրացնել ցանկացողներից։ Ընտրված մասնակիցներն արդեն սկսել են ուսումնասիրել FPV-համակարգերի կառուցվածքը, անօդաչու թռչող սարքերի աշխատանքի սկզբունքները, դրոնների կառավարման հիմունքները, ինչպես նաև թռիչքների պլանավորման և անվտանգ իրականացման կանոնները։
Կազմակերպիչները նշում են, որ ծրագիրն ուղղված է անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում գործնական հմտությունների զարգացմանը և ժամանակակից ավիացիոն համակարգերի հետ աշխատելու ունակ մասնագետների պատրաստմանը։