"Ռոսատոմ"-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Հայկական ատոմակայանն անվանել է Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծը, որը շարունակում է աշխատել մինչ օրս։ Հայտարարությունը հնչել է դեկտեմբերի 12-ին Մոսկվայում՝ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների կողմից «Ատոմ» թանգարան այցելության ժամանակ:
Շնորհանդեսի ժամանակ Լիխաչովը հիշեցրել է սեյսմակայուն ВВЭР-440 ռեակտորների հիման վրա կառուցված կայանի եզակի պատմությունը։ Հայկական ատոմակայանը վերապրել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, որից հետո այն կանգնեցվել է, սակայն ավելի ուշ երկրորդ էներգաբլոկը վերականգնվել և կրկին գործարկվել է։ «Դա պարզապես մեր հպարտությունն է։ Սա Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է»,- ընդգծել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը։
Նրա խոսքով՝ գործող բլոկի շահագործման ժամկետն արդեն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ Հայաստանի իշխանությունները գործարկել են կայանի աշխատանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթացը։ «Ռոսատոմ»-ը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին՝ զուգահեռաբար առաջարկելով գործընկերներին անցում կատարել չորրորդ սերնդի ատոմային էներգետիկային՝ արագ ռեակտորներով, միջուկային վառելիքի փակ ցիկլով և ուրանի պահանջարկի բազմակի կրճատմամբ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում շարունակվում է ատոմակայանի արդիականացման ծրագրի իրականացումը և նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստումը։
Այժմ գլխավորում
Քննարկվում են կրիպտո ակտիվների մասին օրենքի թերությունները
Ռուսաստանը և ԱՄՆ-ը մնում են հիմնական դոնոր երկրները
Թվային հարթակներին անցումը պետք է հեշտացնի տեղեկատվության հասանելիությունը
2025 թվականի արդյունքներով՝ դրա շրջանառությունը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Վերջին տարիներին կտրուկ աճել է բանկային գաղտնիք պարունակող տվյալների տրամադրման մասին որոշումների թիվը
Խարդախները հաղորդագրություններ են ուղարկում WhatsApp-ի, Telegram-ի եւ Viber-ի միջոցով
Մեկնարկում է ռեսուրսի երկարաձգման առանցքային փուլը մինչև 2036 թվականը
Կենտրոնական բանկը անսպասելի կանխատեսում է արել մինչև 2027 թվականը
Նոր կանոնները կարող են ներգրավել ներդրումներ և արագացնել տնտեսության զարգացումը
Նոր մեխանիզմները կօգնեն ավելի արագ արձագանքել վթարներին և նվազեցնել դրանց թիվը
Քաղաքացիները ստիպված կլինեն ավելի շատ ժամանակ ծախսել, բայց դա կպաշտպանի նրանց հաշիվներն ու անձնական տվյալները
Անկումը կապված է քարերի և կենցաղային տեխնիկայի մատակարարումների կրճատման հետ, սակայն լեռնահանքային արդյունաբերությունը պահպանում է դրական հաշվեկշիռը